▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես` մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում բացվել է ցուցահանդես:

12 ցուցապաստառներում ներկայացված է Նանսեն-Հայաստան մարդասիրական ու բարեկամական ամուր կապը: Լուսանկարները, որոնցում տեղ է գտել նաև Նանսենի 1925 թվականին Երևան կատարած այցը, Հայաստանի Ազգային արխիվի պահոցից են: Ներկայացված տեղեկատվությունը մատուցված է նաև անգլերենով: 
Թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի խոսքով նպատակը նանսենյան անձնագրերով 20-րդ դարասկզբին Ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 320 հազար հայերի փրկած գործչի՝ Նանսենի հայանպաստ գործունեությունը նաև մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացնելն է: 
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more