▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ Նիսի ահաբեկչության զոհերի

Ֆրանսիայի իշխանությունները Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եռօրյա սուգ են հայտարարել երկրում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը՝ Ելիսեյան պալատում անվտանգության խորհրդի նիստից հետո։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Այս  պահին զոհերի թիվն արդեն  հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, որոնցից 54-ը` երեխաներ: Վիրավորներից 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more