▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆրանսիայի «հայասիրությունը» մակերեսային է ու թատերական». Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆրանսիան շտապեց սրտանց ողջունել Թրամփի միջնորդությամբ ու հովանավորությամբ Վաշինգտոնում կնքված ՀՀ-Ադրբեջան-ԱՄՆ խայտառակ համաձայնագրերը, որոնցով փաստացի օրինականացվում են Արցախի հայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։
Բայց այդ դեպքում քանի՞ գրոշ արժեր 2020 թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»՝ 305 կողմ և ընդամենը 1 դեմ ձայներով։
Հարցս, իհարկե, հռետորական է։ Միշտ էլ պարզ էր, որ Ֆրանսիայի «հայասիրությունը» մակերեսային է ու թատերական, իսկ բարոյական արժեքները՝ մեկ-երկու շիշ շամպայնի արժեք»:

Դիտեք նաւ՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more