▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որ կարող է օգտագործվել Արցախում

 

Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, թե Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենք վաճառել:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտին վերաբերող  մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որ կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որ Ֆրանսիան հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որ կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը»։

Ըստ Նաղդալյանի՝ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ իրենք մշտապես նշել են, որ հետամուտ են լինելու այդ հարցին։

«Այդ հարցը մենք բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ  բազմակողմ հարթակներում»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Մամուլի ասուլիսը ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more