▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիական ռազմաօդային ուժերը 10 կործանիչով հարվածել են Սիրիայի Ալ-Ռաքքա քաղաքին

«Ալ Մայադինը» հաղորդում է, որ ֆրանսիական ռազմական օդուժը մեծ հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» միավորման կենտրոն համարվող Սիրիայի Ալ-Ռաքքա քաղաքին: Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ձեռնարկած գործողությանը մասնակցել է 10 կործանիչ, որոնք 20 ռումբ են նետել «Իսլամական պետություն» միավորման կենտրոնների վրա, ոչնչացվել են ԻՊ-ի հրամանատարական կայանը և զինյալների ուսումնական ճամարը: Հարվածներից մեծապես տուժել են նաև ահաբեկիչների զինապահեստները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more