▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆոկուս-մոկուս․․․

Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ժողովուրդին հենց այսպիսի մանիպուլյացիոն տեսանյութերով են խաբում, իբր պայքարում են ապօրինության դեմ։ Բայց իրականությունը լրիվ այլ է, այդ ապամոնտաժումները կոռուպցիոն բնույթ են կրում։

Հիշենք՝ անցած տարի ապօրինի բենզալցակայաններ քանդեցին, բայց ինչ եղավ հետո՞։ Մի քանիսը նորից բացվեցին, իսկ Երևանով մեկ սնկի պես նոր բենզալցակայաններ հայտնվեցին։

Նույն պատմությունը գովազդային վահանակների հետ էր, որ փողոցներից ապամոնտաժեցին, հետո քաղաքով մեկ արդեն իրենց սեփական վահանակները տեղադրեցին։

Փաստացի, քաղաքապետարանը ոչ թե ապօրինության դեմ է պայքարում, այլ մենաշնորհային ռեկետի մեխանիզմով մրցակիցներին դուրս են հանում ու բիզնեսները իրենցով անում։

#Ֆոկուս_մոկուս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more