▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆոբիաները կսկսեն բուժել քնի մեջ

Քնած մարդու ուղեղի վրա գործադրած ազդեցությունը կարող է նպաստել ֆոբիաների և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժմանը: Այսպիսի եզրահանգման են եկել Չիկագոյի Հյուսիսարևելյան համալսարանի Ֆայնբերգի բժշկագիտական դպրոցի նյարդաբանները: Սովորաբար հիվանդներն իրենց վախերից ազատելու համար դիմում են էքսպոզիցիոն թերապիայի մեթոդի օգնությանը, որի ժամանակ հիվանդները ստիպված են լինում վերապրել իրենց վախը բժշկի հսկողության տակ: Սակայն այսպիսի մեթոդը կարող է անընդունելիորեն ցավոտ լինել: Նյարդաբանները, Կատերինա Հաուների ղեկավարությաբ, մշակել են էքսպոզիցիոն թերապիայի մի ձև, որը կիրառվում է քնի ժամանակ: Փորձի ընթացքում գիտնականներն արհեստական կերպով կամավորների վախն ասոցացրեցին որոշակի բույրերի հետ: Երբ կամավորները պառկեցին քնելու, դանդաղ քնի փուլում փորձի մասնակիցներին շրջապատող մթնոլորտային տարածությունը պարբերաբար լցվեց ''վախի բույրով'', որպեսզի հիշողություններ առաջացնի վախի մասին, սակայն պակաս հիվանդագին կերպով: Վախի հանդեպ ունեցած հակազդեցությունն աստիճանաբար թուլացավ և, արթնանալով, մարդիկ արդեն այդքան չէին վախենում այն իրադարձությունից, որի հոտը նրանք զգացել էին քնի մեջ:

doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more