▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Fnet եք, ինչ եք, կամ արագ էնպես եք աշխատեցնում ձեր բարդակ համակարգը, որ նման էքցեսներ չլինեն, կամ ...»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն, կա էսպիսի մի կազմակերպություն՝ Fnet։ Ես չգիտեմ սրանք ով են, սրանց մաման կամ պապան ով կամ ովքեր են, ուրեմն մի օր գալիս եմ տուն, տեսնեմ մեր շենքի, մեր մուտքի նախկին դամոֆոմը հանել-շպրտել են մի կողմ եւ իրենց ծառայության դամոֆոնն են միացրել։ Մուտքի որեւէ բնակչի հետ չեն համաձայնեցրել, որեւէ մեկին շան տեղ չեն դրել։

Ի դեպ, մեր նախկին դամոֆոնից մենք բոլորս գոհ էինք ու որեւէ մեկին չենք դիմել, ասելով՝ եկեք էս դամաֆոնից մեզ փրկեք։

Լավ, որ արդեն զոռբայություն արել եւ իրենցն էին տեղադրել, ես, որպես խիստ պարտահանաչ ՀՀ քաղաքացի, Fnet ծառայության աշխատակցի հետ կնքեցի պայմանագիր եւ երեք օր առաջ դամոֆոնի սպասարկման երկու ամսվա կանխավճար մուծեցի։

Հիմա, գալիս եմ տուն եւ ով «սփրայզ», չեմ կարողանում մուտքի դուռը բացել, որովհետեւ սույն Fnet-ի համակարգը գրում է, որ մեր բնակարանի մուտքի իրավունքը արգելափակված է։ Իսկ դա նշանակում է, որ եթե բախտդ բերի ու էդ պահին տանը մարդ լինի, պիտի 5 հարկ իջնի՝ դուռը բացի, եթե չբերի՝ պիտի մուտքի դռան մոտ էնքան նստես՝ մինչեւ տվյալ մուտքի մեկ այլ բնակիչ պատահաբար տուն գա։

Իսկ եթե սրանք պատահաբար տուն եկող էդ բնակչին էլ արգելափակած լինեն, ուրեմն իրար հետ պիտի նստենք ու երրորդին սպասենք։

Հիմա ասածս ինչ է՝ Fnet եք, ինչ եք, կամ արագ էնպես եք աշխատեցնում ձեր բարդակ համակարգը, որ նման էքցեսներ չլինեն, կամ գալիս՝ ձեր դամաֆոնը հանում եք, որը տեղադրելու թույլվություն առնվազն մեր մուտքի որեւէ բնակիչ ձեզ չի տվել, ու արագ ռադ եք լինում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more