«Պետք է խրախուսել ցանկացած հայի դարձը դեպի Հայրենիք, իսկ կոնկրետ Քիմ Քարդաշյանի խոսքը հզոր ազդեցություն է թողնելու: Շատերը կան, որ չեն էլ ցանկանում գալ Հայաստան: Օրինակ՝ Կիրկորովը: Իսկ, եթե նա այստեղ իրեն հայ է զգում, պետք է գնահատել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Անդրադառնալով ֆեյսբուքյան քննադատություններն՝ հոգեբանն այն աբսուրդ են համարեց.
«Միլիոնավոր հայտնի մարդիկ ունենք, ովքեր գիտեն իրենց հայկական ծագման մասին, բայց քայլ չեն անում: Ահա, Քիմը կարթնացնի ու կբերի տասնյակների»: