▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյքերի միջոցով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ. Քոչարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամի իր ելույթում անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ նշեց, որ հասարակական եւ քաղաքական կյանքն այժմ առավել, քան երբեւէ տեղափոխվել է վիրտուալ դաշտ։

«Որոշ հանրահայտ քաղաքական ուժեր ֆեյքերի միջոցով փորձում են ՀՀ-ում ձեւավորել կեղծ հանրային օրակարգ, որը որեւէ աղերս չունի իշխանության միակ կրողի՝ ժողովրդի հետ։ Ֆեյքերի միջոցով տպագրում են հոդվածներ, ֆեյքերը դրանց արձագանքում են, իսկ սպասարկող մամուլը արտատպում եւ ձեւավորում է հանրային ֆեյք կարծիք։ Հայրենիքի եւ զինվորի գաղափարը տեղափոխվում է ոչ իրական դաշտ, արդյունքում ունենում ենք կեղծված արժեհամակարգ»,- ասաց Քաչարյանը՝ հավելելով, որ իրական հայրենիքի, մարդու, զինվորի կերպարին զուգահեռ ծնվում է արհեստական իրողություն, սակայն այն կփլուզվի առաջին իսկ հարվածից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more