Մեկը մահանում է, մյուսը սխալվում, յուրացնում կամ չարաշահում, մի պաշտոնյա կամ քաղաքական գործիչ անկապ ու հիմար բլթացնում, մի որևէ աստղիկ կազմակերպում մյուս մրցակից աստղին «քլնգելու օպերացիան», քիթները խոթում սրա-նրա ներքնազգեստի մեջ ու…Ու հաճույքով հոտոտում… Նույնը որևէ պաշտոնյայի կողմից իր կարիերայի, բիզնեսի հակառակորդի նկատմամբ…
Ու նման, նմանատիպ բաներ, համանման «ազնիվ», «մտահոգ» մտքերի շարադրում և ուղղորդում… Ինչպես հանրահավաքներին, ցույցերին ու քաղաքական մյուս միջոցառումներին…
Իսկ ՖԲ-ի ազնիվ ու զգայական հատվածն էլ նման է օվկիանոսում առանց թիակների և առագաստի ճոճվող նավակի, այդ նավակով նավարկող մի մոլորյալի…
Չնայած այդ ամենն արվում է նրան ուղղորդելու, «խելքի» բերելու համար, բայց նա այդպես էլ մնում է անհաղորդ ու մոլորյալ… Մի ալիքից թռնելով մյուսը և այդպես շարունակ…Միշտ քննադատող, դժգոհ, փնտրող, առանց խորանալու կարծիք հայտնող, հիմնականում անհաղորդ, մոլորյալ և վճռական պահին պասսիվ ու անտարբեր…