▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական միջոցառումը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս «Մետրո» թատրոնում կայացել է «Հուսո առագաստ»  հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Մասնագիտական ժյուրին  60 հայտերից ընտրել է 21 հեղինակ կատարողների, որոնցից 13-ն անցել են փառատոնի եզրափակիչ փուլ։

«Հուսո առագաստ» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ, երգահան Էդուարդ Զորիկյանը տեղեկացրել է, որ փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու  հուլիսի 18-ից 20-ը Սևանում ․ «Այդ երեք օրվա ընթացքում կլինեն և՛ շփումներ, ծանոթություններ, վարպետաց դասեր՝ թե՛ ոկալի, թե՛ կիթառի։ Մի խոսքով, երեք օրն էլ շատ հագեցած է լինելու։ Երկու հիմնական համերգներ կլինեն, վերջին օրվա համերգը կլինի փառատոնի փակման գալա-համերգը», - ասել է նա:  

«Հուսո առագաստ»  հեղինակային երգի մասնակիցներից 23-ամյա Լիանան մասնագիտությամբ դաշնակահարուհի է, առաջին անգամ է մասնակցել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնին: Լիանան առաջիկայում նախատեսել է գրել շատ հեղինակային երգեր՝ ներկայանալով որպես հեղինակ-կատարող․ «Ակնկալիքները մեծ են, որովհետև արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ծանոթություն, ընկերներ: Հետոյի համար էլ, իհարկե, լավ փորձ է ինչ-որ բան սկսելու համար», - ասել է նա:

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը և շարունակում է մնալ  մշակութային նախաձեռնությունների կողքին։ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքի ակտիվացմանը և ստեղծագործ միջավայրի զարգացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more