Եզրափակեմ թուրքերենով․․․ Հատված Նիկոլ Փաշինյանի ասուլիսից։
«Կարո՞ղ է մի օր ձեզ զեկուցեն, որ Աստված որդի ունի ու որոշեք, որ Աստծուն փոխարինելու ժամանակն է, առաջադրեք Ալլահի թեկնածությունը»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քայլերին, հարցրեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ խոսքը եզրափակելով թուրքերենով։ «Գնահատում եմ ձեր թուրքերենի իմացությունը, բայց չհասկացա՝ ինչ ասացիք։ Լուր ունեմ ձեզ համար՝ Աստված որդի ունի և նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է և իմ հարազատն է, իմ ուսուցիչն ու իմ ինքնությունն է։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդում է»,- ասաց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով Վեհափառի՝ զավակ ունենալու թեմային․ «Եպիսկոպոսը, մեր ուսմունքի համաձայն, ամուսնացած է եկեղեցու հետ, առավել ևս՝ կաթողիկոսը։ Փաստացի, կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գույքի միակ տերն է։ Այն փաստով, որ եթե մենք Կտրիճ Ներսիսյանին համարենք Ամենայն հայոց կաթողիկոս, ինքը Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է և, ստացվում է, որ իր զավակն այդ ամեն ինչի ժառանգորդն է։ Այսինքն՝ ՀԱԵ-ի ամբողջ ունեցվածքը, եթե մենք այս պրոցեսները չկանգնեցնենք, կարող է պարզվի, որ ինչ-որ մասնավոր անձի սեփականությունն է»։ Դիտեք նաև՝ |