Եզդիների ճոխ հարսանիք Երևանում․ Փեսան խնձորով այլևս չի հարվածում հարսի գլխին
«Հին ժամանակներում, երբ եզդի երիտասարդին խնդրում էին ցույց տալ իր սիրելիի տունը, նա այդ տան կողմը խնձոր էր գլորում, և նրա հարազատերը հարս ուզելու էին գնում այդ տնից։ Այսօր այդ ավանդույթը պահպանվել է նաև հարսանիքի ժամանակ՝ փեսան խնձորը նետում է հարսի ուղղությամբ, այլ ոչ թե հարվածում նրա գլխին, ինչպես ընդունված է համարել։ Դրանով նա բազմության միջից ցույց է տալիս իր սիրեցյալին »,-տեսանյութին կից գրել է Beautiful Day Production-ը։