2015 թվականի օգոստոսի 1-ին Իրաքից Հայաստան ժամանած եզդի փախստականների մի մասը տեղափոխվել է Թուրքիա: Այս մասին DengeEzdia.com լրատվականին տեղեկացրեց եզդի փախստական Բշար Ղանմը: Իր խոսքով իրենք ևս պատրաստվում են հեռանալ հայաստանից.«Փիր Ռաշոյի ընտանիքը արդեն իսկ ճանապարհ է ընկել և մեկնել է Թուրքիա: Մենք ևս պատրաստվում ենք մեկնել Հայաստանից»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ Հայաստանում չկան պայմաններ, որպեսզի իրենք շարունակեն ապրել այստեղ:
Հիշեցնենք, որ Իրաքից 3 եզդի ընտանիքներ էին ապաստանել Հայաստանում 2015 թվականին: Նրանք սկզբնական շրջանում ապրում էին Արմավիրի մարզի Արաքս համայնքում, իսկ վերջին ամիսներին ապրում էին Զվարթնոց համայնքում:
Լուսանկարը` «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի