ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը որպես հիմնական անդամ համալրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցությանը հատկացված երեք տեղերից մեկը թափուր էր մնացել սեպտեմբերի 4-ից, երբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին՝ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Նշենք, որ ԱԺ պատվիրակությունը բաղկացած է 8 անդամից. 4-ը հիմնական, 4-ը՝ փոխարինող: