Բաքուն դեռ շոկի մեջ է...Ազերիները մինչև հիմա չեն կարողանում ընդունել,որ ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերից բավական թանկ գնած բանաձևը,որը վերջինս պատրաստել էր հատուկ ադրբեջանցիների պատվերով...Առաջին երկու օրերից հետո Իլհամ Ալիևին սպասարկող ԶԼՄ-ները փորձեցին` որպես հաղթանակ ներկայացնել բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ պատրաստած "մարդասիրական-բնապահպանական" զեկույցը...Սակայն նույնիսկ իշխանամետ քաղաքագետներն ու վերլուծաբանները հունվարի 26-ին Ստրասբուրգում տեղի ունեցածը համարում են Ադրբեջանի ամենախայտառակ պարտությունը...Ազերիական ԶԼՄ-ները բավական մանրամասն ուսումնասիրում են,թե ԵԽԽՎ անդամ երկրներն ինչպես են քվեարկել Ռոբերտ Ուլթերի հակահայկական զեկույցի քվեարկության ժամանակ...Ազերիները սարսափելի վիրավորված են անշնորհակալ Մերձբալթյան և Սկանդինավյան թերակղզու երկրներից...Բացատրություններ են պահանջել թուրք պատգամավոր Իլհան Քեսիջիից` "ձեռնպահ" լինելու համար և մեկնաբանություններ են վերցրել Մոլդովայի հանրային խորհրդի նախագահ՝ տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուից,ով յուրահատուկ սեր է տածում,բոլոր առումներով, ամեն "ադրբեջանականի" հանդեպ...Նշեմ,որ Ուոլթերի բանաձևի ընդունման օգտին քվեարկել են 66 պատգամավոր,70`դեմ, 45 ձեռնպահ... Կցանկանայի մի քանի ուշագրավ փաստեր ներկայացնել,թե ինչպես են բաշխվել ձայները...
12 ձայն Ուոլթերի բանաձևին տվել են Թուրքիան ներկայացնող պատվիրակները,որոնցին մեկը հայազգի " մարգար եսայանն" է...Ուկրաինան ներկայացնող 12 պատգամավորներից քվեարկությանը մասնակցող բոլոր 4 պատգամավորներն էլ իրենց ձայնը տվել են Բաքվի օգտին,այդ թվում նաև Ղրիմի թաթարների ֆաշիստ առաջնորդ,Անկարայի կամակատար Մուսթաֆա Ջեմիլևը...Վրաստանի պատվիրակության 7 անդամներից միայն 3 են մասնակցել քվեարկությանը՝բոլորն էլ Ուոլթերի բանաձևի օգտին են քվեարկել...Սերբական պատվիրակության 7 անդամներից 4-ը քվեարկել են "կողմ",1-ը`"ձեռնպահ",իսկ 2-ն էլ չեն մասնակցել քվեարկությանը...Բելգիայի 3 պատվիրակներն իրենց ձայները տվել են Բաքվին,մեկը դեմ է քվեարկել,իսկ մեկն էլ՝ձեռնպահ...Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վաճառած Հունգարիան ևս չդավաճանեց Բաքվին.3 "կողմ",1"դեմ" և 1" ձեռնպահ"...
Հատուկ շնորհակալություն՝ Հունաստանին՝4 "դեմ" և 2 "կողմ", Ֆրանսիային՝8 "դեմ",4 "կողմ" Իտալիային՝10 "դեմ" 3 "կողմ" և 1 "ձեռնպահ", Մեծ Բրիտանիային՝4 "դեմ",1 "կողմ" և 1 "ձեռնպահ", Լիտվային՝3 "դեմ",1 "կողմ" և 1 "ձեռնպահ", Շվեդիային՝3 "դեմ" և 2 "ձեռնպահ", Սլովակիային՝4 "դեմ", Նորվեգիային՝2 "դեմ" և 2 "ձեռնպահ", Սան Մարինոյին՝2 "դեմ", Շվեյցարիային՝4 "դեմ" և 1 "ձեռնպահ", Լատվիային՝2 "դեմ", ինչպես նաև շատ այլ երկրների, որոնց պատվիրակները ԴԵՄ են քվեարկել ծախված Ուոլթերի բանաձևին...
Հ.Գ.Կային երկրներ,որոնք գերադասեցին "չեզոք" դիրքը...Օրինակ՝Լեհաստանը,որի 9 պատգամավորները "ձեռնպահ" մնացին,մեկը "կողմ" քվեարկեց,իսկ մեկն էլ՝"դեմ"...Չեխիան և Պորտուգալիան ներկայացնող երեքական երեսփոխանները ևս "ձեռնպահ" մնացին...
ԵԽԽՎ-ն և Ուոլթերի բանաձևը. ձայների բաշխումը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more