▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը

ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը. «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգում ասել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Այդ հարցով զբաղվող միաջազգային միակ կառույցը ԵԱՀԿ-ն է, և Ադրբեջանի ջանքերը՝ բանակցությունների ֆորմատը փոխելու ուղղությամբ, մեզ համար լինելու է անընդունելի՝ շեշտել է Ն. Զոհրաբյանը։ «Կրկին կոչով դիմում եմ ԵՄ անդամ երկրներին, որոնցից առնվազն մի քանիսն ունեն արբանյակային հետախուզություն անցկացնելու հնարավորություն՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, եկեք այդ տվյալները դնենք սեղանին։ Ակնհայտ է՝ ով է սկսել ռազմական ագրեսիան։ Իրենք չեն էլ հերքում, իրենց ելույթներում մշտական լոլոներն են՝ 1 միլիոն փախստականների ու 20 տոկոս գրավյալ տարածքների մասին… ».

Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more