Սահմանադրական բարեփոխումները շարունակում է մնալ քաղաքական կառույցների քննարկումների թիվ մեկ թեման: Որոշ կուսակցություններ իրենց առաջարկները ներկայացրել են Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին, իսկ որոշներն էլ շարունակում են քննադատել փոփոխությունները և հրաժարվում են մասնկացել գործընթացին:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համանախագահներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը տարածել են Հայաստան կատարած այցի արդյունքները ամփոփող հայտարարություն: Համանախագահները քաղաքական ուժերին կոչ են արել մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ կարևորելով նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների և դատական համակարգի անկախության ամրապնդումը: Հավելել են նաև, որ այս նպատակների իրականացումը չպետք է մնա քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ բանավեճի ստվերում:
Փաստացի հանձնաժողովը բաց տեսքստով հայտարարում է, որ այն կառույցը, որը չի համաձայնվում մտնել գործընթացի մեջ, ապա իր նեղ շահերի համար է պայքարում:
Սա նշանակում է, որ ԵԽԽՎ-ն համարում է, որ սահմանադրական գործըթնացը լուծում է երկրում առկա համակարգային ու առանցքային խնդիրները, ինչպես նաև կոչ է անում քաղաքական կառույցներին միանալ գործընթացին, իսկ ովքեր չեն միանում, ապա պարզապես սեփական նեղ շահերն են հետապնդում: