Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 29-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղասքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռեւս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով Եղվարդ քաղաքի ԲԿ են տեղափոխվել 35-ամյա Լիանա Ս.-ն, 26-ամյա Վազգանուշ Ա.-ն, 1-ամյա Աննա Շ.-ն, 3-ամյա Արմեն Շ.-ն, 7-ամյա Արմեն Շ.-ն, 2-ամյա Պայծառ Շ-ն, 78-ամյա Լյուդվիգ Շ.-ն, 38-ամյա Մխիթար Շ.-ն, 77-ամյա Պ. Շ.-ն եւ 43-ամյա Միսակ Շ.-ն, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի եւ Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Լ. Շ.-ը, Մ. Շ.-ը, Մ. Շ.-ը եւ Պ. Շ.-ը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: