▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղվարդի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ սեղանին՝ օգտագործված ներարկիչներ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի տներից մեկում այսօր՝ օգոստոսի 19-ին, տղամարդու դի է հայտնաբերվել:

ԱԻՆ-ում ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ  դռան թակոցներին: 

Դեպքի վայր է մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել բնակարանի վարձակալ՝ 1971 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, խոհանոցում սեղանի վրա հայտնաբերվել են մի քանի օգտագործված ներարկիրչներ և չի բացառվում, որ մահվան պատճառը եղել է ներարկումը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more