▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղանակային անակնկալ. Ամանորը ձնառատ է լինելու

Blognews.am-ը գրում է.

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում»,- այս մասին ասել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

Եթե մինչև դեկտեմբերի 30-ը Երևանում կանխատեսվում է ցերեկը +5…+7 աստիճան, ապա դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի ցերեկային ջերմաստիճանը չի բարձրանա -2 աստիճանից:

Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more