Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այսօր որերորդ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայությում է արդարադատություն ասվածը: Մեր իրավապահ ու դատական համակարգերը «արդյունավետ են» միայն ձու գողացողների նկատմամբ, իսկ ձի գողացողերի գործերով ամուլների կույտի են վերածվում:
Ուրեմն, երեկ լուր տարածվեց, որ ՀՔԾ-ն միջնորդությամբ է հանդես եկել՝ Տիգրան Խաչատրյանին ՔՀԿ-ից ազատ արձակելու վերաբերյալ, քանի որ «ապացուցվել էր», որ իրականում էդ Լիսկի տղեն չի տվել էն խեղճճ տղու աչքըը թափել: Բնականաբար արագի մեջ կազմակերպեցին, էն իրանց շոֆեռի տղեն մեղքն իր վրա վերցրեց, 4 հատ էլ փորձաքննություն արեցին, որոնց արդյուքներով միաբերան պնդվում էր, որ «Հորս արև Տիկոն չի խփել» ու արագի մեջ իրականացրեցին «Ազատություն՝ Ազատամարտիկի որդուն» օպերացիան:
Մաղթում եմ, որ էս փինաչիները գետինը մտնեն ու ով էս ծաղրածուությունը խաղում է այս ազգի գլխին, թող իր կյանքում բախվի բոլոր այն անարդարություններին, որոնք տեղ են գտել իրենց պատճառով ու իրենց թողղատվույամբ:
Ինչ վերաբերում է Լիսկայի որդուն ու հենց Լիսկային, ՀՔԾ-ի հերթական ծախու որոշումը մմիայն ավելի մոտեցրեց նրան մահվան, որովհետև սա հստակ մեսսիջ էր, որ եթե հարցեր ունեք Լիսկայի գերդաստանի հետ՝ առանց վարաննելու ոչնչացրեք, կամ էլ հետ քաշվեք, որովհետև օրենքը նրանց դեմ երբբեք չի կիրառվելու: