ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հայտարարեց, որ ևս մեկ անգամ շեշտում է՝ գործը շինծու է:
«Ամսի 5-ին ես իմ ելույթում ներկայացրել եմ մեր երկրի վիճակը: Նորից եմ ասում, որ այստեղ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա: Իմ ձեռքը պուլսի վրա է: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու դիմակ չի կրում, Ծառուկյանը լրագրողին ասաց. «Եթե դու դնում ես, ես կարող եմ չդնել»:
Հիշեցնենք, որ hունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։