▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս 2 մահացության դեպք հիվանդանոցներում... նրանցից մեկը ծննդկան է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան գրանցվել է սուր շնչառական հիվանդություններից  մահացության երկու դեպք:
Asekose.am-ի տեղեկություններով, օրվա երկրորդ կեսին գրանցվել է մահացության ևս երկու դեպք՝ «Գրիգոր Լուսավորիչ»  և «Էրեբունի» բժշկական կենտրոններում: 

Առողջապահության նախարարությունում այս մասին տեղեկություն չունեին: 

Իսկ «Էրեբունի» ԲԿ-ի  լրատվական ծառայության ղեկավար  Շուշան Հունանյանը  Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց սուր շնչառական հիվանդության բարդացումից մահվան դեպքը՝ նշելով, որ  մահացել է  57-ամյա Աստղիկ Մանվելյանը:

Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղեկացրեցին, որ  մահացել է 27 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ  ծննդաբերած մի կին: 

Երկու դեպքում էլ հիվանդները միացված են եղել արհեստական շնչառության սարքին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more