▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայում մահմեդականների թվաքանակի աճի տեմպերը՝ որոշ թվային տվյալներով

 

Եվրոպայում առկա տարաբնույթ խնդիրների շարքում հատկապես առանձնացվում է ժողովրդագրական հիմնախնդիրը՝ մասնավորապես պայմանավորված եվրոպական տարբեր երկրների ազգաբնակչության համամասնության նկատմամբ արձանագրվող մահմեդականների տեսակարար կշիռի սրընթաց աճի հանգամանքով: Ինչ խոսք, մուսուլմանների ներհոսքը Եվրոպա նոր երևույթ չէ, այսօրվա իսլամադավան եվրոպացիների մի զգալի հատված ապրում է Հին Մայրցամաքում արդեն մի քանի սերունդներով: Մինչդեռ մուուլմանների գաղթը Եվրոպա մոտավորապես 50%-ով աճել է հատկապես վերջին 20 տարիների ընթացքում:
Վերոնշյալի արդյունքում իսլամը հանդիսանում է երկրորդ խոշորագույն կրոնն այս աշխարհամասում, քրիստոնեությունից հետո, բայց նաև՝ ամենաարագ աճողը:
Որոշ թվային տվյալների համաձայն՝ մուսուլմնների թիվն աստեղ 1990 թ. 29.6 մլն-ից հասել է մինչև 2010 թ. 44.1 մլն: Իսկ բնակչութան համամասնական պատկերում՝ 4.1%-ից 6%-ի՝ այսինքն աճել է շուրջ 50%-ով: Նշված տվյալները չեն ներառում 2011 թ. Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում «արաբական գարուն» անվանումը ստացած հեղափոխական գործընթացների հետևանքով տեղի ունեցած նշված տարածաշրջանների նաև մահմեդական բնակչության միգրացիոն հսկայական տեղաշարժների տվյալները, որոնք ավելի մեծ թափով շրունակվում են մինչ օրս:
Մուսուլմանների ներգաղթի ներկա տեմպերը հաշվի առնելով՝ մասնագետները կարծում են, որ 2030թ. մահմեդականները կկազմեն Արևմտյան Եվրոպայի բնակչության 8 %-ը, իսկ 2100 թ. յուրաքանչյուր չորրորդ եվրոպացին կլինի իսլամադավան:

Եվրոպայում առկա տարաբնույթ խնդիրների շարքում հատկապես առանձնացվում է ժողովրդագրական հիմնախնդիրը՝ մասնավորապես պայմանավորված եվրոպական տարբեր երկրների ազգաբնակչության համամասնության նկատմամբ արձանագրվող մահմեդականների տեսակարար կշիռի սրընթաց աճի հանգամանքով: Ինչ խոսք, մուսուլմանների ներհոսքը Եվրոպա նոր երևույթ չէ, այսօրվա իսլամադավան եվրոպացիների մի զգալի հատված ապրում է Հին Մայրցամաքում արդեն մի քանի սերունդներով: Մինչդեռ մուուլմանների գաղթը Եվրոպա մոտավորապես 50%-ով աճել է հատկապես վերջին 20 տարիների ընթացքում:

Վերոնշյալի արդյունքում իսլամը հանդիսանում է երկրորդ խոշորագույն կրոնն այս աշխարհամասում, քրիստոնեությունից հետո, բայց նաև՝ ամենաարագ աճողը:Որոշ թվային տվյալների համաձայն՝ մուսուլմնների թիվն աստեղ 1990 թ. 29.6 մլն-ից հասել է մինչև 2010 թ. 44.1 մլն: Իսկ բնակչութան համամասնական պատկերում՝ 4.1%-ից 6%-ի՝ այսինքն աճել է շուրջ 50%-ով: Նշված տվյալները չեն ներառում 2011 թ. Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում «արաբական գարուն» անվանումը ստացած հեղափոխական գործընթացների հետևանքով տեղի ունեցած նշված տարածաշրջանների նաև մահմեդական բնակչության միգրացիոն հսկայական տեղաշարժների տվյալները, որոնք ավելի մեծ թափով շրունակվում են մինչ օրս:

Մուսուլմանների ներգաղթի ներկա տեմպերը հաշվի առնելով՝ մասնագետները կարծում են, որ 2030թ. մահմեդականները կկազմեն Արևմտյան Եվրոպայի բնակչության 8 %-ը, իսկ 2100 թ. յուրաքանչյուր չորրորդ եվրոպացին կլինի իսլամադավան:

Արմեն Պետրոսյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more