▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպական տիպի՞, թե՞ ղազախական տիպի երկիր պետք է լինենք. Արարատ Զուրաբյան

 

 

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասել է.

«Վարչապետից հստակ պատասխան կուզենայի լսել` մենք ուզում ենք կառուցել պետություն, որ քաղաքակրթական մակարդակով եվրոպական տիպի՞, թե՞ ղազախական տիպի երկիր պետք է լինենք։ Չեք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է` հիմք ընդունելով ԿԳԲ-ն, ինչու եմ այդպես ասում, քանի որ այն չի վերափոխվել, ու պետք է այն փլուզվի եւ, իրոք, ազգային մարմին պետք է ստեղծվի։ Ձեր ասած` երջանիկ երկիր ունենալու պահով վերապահում ունեմ, իսկ ազատը կարելի է ասել, որ ձեռքբերում է արդեն»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Քանի դեռ մենք Հանրապետության հրապարակում էինք` միջազգային մի լրագրող հարցրեց, թե արդյո՞ք մենք անում եք այն, ինչ եղավ Ուկրաինայում, ի պատասխան ասացի, որ սա մի գործընթաց է, որ բացառապես ունի հայաստանյան ծագումնաբանություն։ Նաև ասացի, որ մենք արտաքին որևէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու այն չունի արտաքին քաղաքական որևէ ենթատեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը։ Ես չեմ հասկանում այն մոտեցումը, որ դրսում մենք անընդհատ ուղենիշներ ենք փնտրում։ Արժեքային ընտրությունը ՀՀ-ն վաղուց կատարել է. ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված` ՀՀ-ն ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Սա եմ ես համարում ամենամեծ արժեքային համակարգը։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այն ՀՀ ԱԱԾ է, ես չեմ ասում, որ այն կատարյալ է, ես ասում եմ, որ այն ՀՀ ԱԱԾ է, եւ ես դա կարող եմ երաշխավորել ու հետագայում էլ կերաշխավորեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more