▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպացիները վախենում են կորցնել իրենց աշխատատեղերը միգրանտների պատճառով

Հարցում. եվրոպացիները վախենում են կորցնել իրենց աշխատատեղերը միգրանտների պատճառով

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հարցված բնակիչների մեծամասնությունը նշում է` ներգաղթը հանգեցնում է նրան, որ իրենց երկրների քաղաքացիները կորցնում են աշխատատեղերը։

Կարծիք հարցման տվյալներով` Ֆրանսիայի հարցված բնակիչների 50 տոկոսը, Մեծ Բրիտանիայի բնակիչների 47 տոկոսը և Գերմանիայի բնակիչների 36 տոկոսը կարծում է` ներգաղթը հանգեցնում է նրան, որ իրենց երկրների քաղաքացիները կորցնում են իրենց աշխատատեղերը։ Տվյալները ստացվել են հարցման արդյունքում, որն անցկացրել են Ifop հայտնի ֆրանսիական հետազոտական ընկերությունը և Populus բրիտանական ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։

Պատասխանելով «համաձա՞յն եք արդյոք այն պնդման հետ, որ ներգաղթը հանգեցնում է բնակիչների աշխատատեղերի կորսի` հօգուտ միգրանտների» հարցին` Մեծ Բրիտանիայի բնակիչների 24 տոկոսը չի կարողացել պատասխանել։ Այս հարցում իրազեկված են եղել Ֆրանսիայի և Գերմանիայի բնակիչները. ֆրանսիացիների բնակիչների ընդամենը 5 տոկոսը և գերմանացիների 6 տոկոսն է ընտրել «չգիտեմ» պատասխանը։

Մեծ Բրիտանիայում հարցախույզն անցկացրել է բրիտանական Populus հետազոտական ընկերությունը 2016թ-ի ապրիլի 15-21-ը։ Ֆրանսիայում և Գերմանիայում հարցախույզն անցկացրել է Ֆրանսիայի հնագույն ընկերություններից մեկը` IFop-ը, 2016թ.-ի ապրիլի 14-18-ը։ Հարցմանը մասնակցել է 3042 մարդ, որոնցից 989-ը` Գերմանիայից, 1008-ը` Ֆրանսիայից, 1045-ը` Մեծ Բրիտանիայից։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more