«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը գրում է. Խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ տնտեսվարողները հատկապես շինարարության ոլորտում մի կերպ գոյատեւում են, հարկային մարմինները շարունակում են փողեր «քամել» տնտեսությունից:
Մի քանի օր է, ինչ «Եվրոպա» շինանյութերի խանութների ցանցում, որը պատկանում է հայտնի գործարար Սերգեյ Մանուկյանին, իսկ վերջինիս փեսան ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն է, ինտենսիվ հարկային ստուգումներ են անցկացվում:
Ըստ մեր աղբյուրների, ստուգումների համար կարող է լինել երկու պատճառ: Առաջին, սա ուղղակի բյուջեն լցնելու տարբերակներից մեկն է: Երկրորդ, Մանուկյանը լարված հարաբերություների մեջ է իշխանության որոշ սեգմենտների հետ և այս կերպ փորձում են գործարարի վրա ճնշում բանեցնել:
Իսկ այս ամենի ֆոնին շինարարության ոլորտը Հայաստանում ըստ ԱՎԾ տվյալների, շարունակում է հոգեվարք ապրել: Այս ոլորտում անցյալ տարի պաշտոնական տվյալներով աճը այնքան ցածր է եղել (0,3%), որ անզեն աչքով դժվար է նկատել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում