Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ կա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անվտանգության սպառնալիք:
«Սպառնալիք կա տեւական ժամանակ, բայց մենք պետք է թույլ չտանք վախեցնել մեզ: Պետք է ապահովել բոլոր երաշխիքները, որ Եվրո-2016-ն անցնելու է հաջող: Պետք է ներդնենք բոլոր ռեսուրսները, ապահովենք հազարավոր մարդկանց անվտանգությունը»,- նախագահի խոսքը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 130 մարդ: Եվրո-2016-ը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Իսպանիայի հավաքականը: