▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ» պետք է գնա հայտնի տաքսիստը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:


Մենք մեր ռեսուրսները սխալ ենք օգտագործում... Ուրեմն Եվրոտեսիլ պետք ա գնա հայտնի տաքսիստը, ըտեղ բոլորին տառ առ տառ կբացատրի, որ էտի ճշտի մեջ չի գոմիկին լավ աչքով նայելը, որ լավ տղեն էս օրով պիտի Հայաստանին թվելվ պոինթս ուղարկի... Հետը գնում ա նաև գեներալ Մանվելը ու ադրբեջանցիք, ովքեր ինչպես գիտենք մահի պես վախենում են իրենից միանում են թվելվ պոինթ ուղարկողնեին: Մի խոսքով էս հարցը հաղթանակով լուծում ենք... Հետո խնդրում ենք Անի Զախարյանին, ով մի անգամ նամակագրություն է ունեցել Պուտինի հետ այս անգամ նամակ գրել Օբամային... Եթե անգլերեն լավ չգիտի, ոչինչ, ռուսերեն էլ լավ չգիտեր, բայց դե մեկ ա հոմ կարդաց Պուտինը...

Մի խոսքով, թող գրի, որ արդեն չի դզում Բարաքը իրա մուտիտներով ցեղասպանություն բառի հետ կապված... Ու էտ ժամանակ Բարաքը վախեցած (Անին նկարով նամակ պիտի ուղարկի) հելնում ու ի աշխարհ ասում ա էտ բառը: Էս հարցն էլ ենք փակում: «Կույս կանանց միավորում» ՀԿ-ի հարցը շատ հեշտ ենք լուծում... Բացում ենք «Չբավարարված տղամարդկանց» ՀԿ, որը առաջին օրով իսկ կհավաքի 10.000 + անդամ ու «Կույս»-ենց հետ կազմակերպում ենք համատեղ սեմինար: Երկու ՀԿ-ներն էլ կփակվեն դրանից հետո... Ուրիշ ինչ ակտուալ հարց կա... Հա, Զարուհի Փոստանջյանի հարցն ա բաց մնում, բայց դե եթե լուծում չգտնենք, կարանք իրան էլ կանչենք էն վերևի սեմինարին: Ու ընդհանրապես պետք ա սեմինարին մուտքը ազատ լինի, ով էլ գնա՝ խեր ա:

Վազգեն Սաղաթելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more