Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Անկեղծ ասած ինձ վաղուց բացարձակ չի հետաքրքրում Եվրատեսիլ երգի մրցույթը, ինձ չի հետաքրքրում թե մեր երկրից գնացած մասնակիցը որերորդ տեղը կզբաղեցնի, կիսամերկ թե տարազով բեմ դուրս կգա: Չի հետաքրքրում, որովհետև այդ մրցույթից մինչև հիմա ազգային ոչ մի շահ չեմ տեսել, դեռ մի բան էլ ֆուռերով փող ենք ծախսում դրա վրա: Արցախի դրոշը մի քանի վարկյանով ծածանվել է այդ երգի մրցույութում... Իսկ դուք գիտեք քանի համերգի ժամանակ է Արցախի դրոշը սկզբից մինչև վերջ ծածանվել, սփյուռքում ապրող քանի հայ ընտանիքների տան բակում է վեր հառնում ու ծածանվում Արցախի դրոշը... Ես չեմ փնովում կամ քննադատում այդ երգի մրցույթը, ինձ դա օգուտ չի տա, ես պարզապես զարմանում եմ այդ մրցույթի շուրջ ստեղծված աղմուկից, քիչա մնում այն դարձնենք ազգային տոն... Հարգելիներս, մի քիչ զուսպ եղեք... Եվրատեսիլի Հայ մասնակցին ցանկանում եմ հաջողություն, ուշադրություն դարձրեք ես ասում եմ Հայ մասնակցին, չեմ ասում Հայասանը ներկայացնող մասնակցին : Հայաստանը կարող է ներկայացնել օրինակ Նազիկ Ավդալյանը, բայց ոչ կիսամերկ լիլիթհովհաննիսյանոտ մեկը...
Հ.Գ. Ոչ ոքի վիրավորելու միտում չունեմ, պարզապես իմ անձնական կարծիքը հայտնեցի: