▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ ինչու՞ 6,93, ինչու՞ ոչ 6 կամ 7…

Էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումների ժամանակ ոչ մեկը կարծես չխոսեց էլեկտրական հաշվիչների ու դրանց հնարավոր կեղծումների, մանիպուլյացիաների մասին:

Չգիտես ինչու և ում համար, ում որոշմամբ, և ինչ ստոր հեռահար նպատակներով բոլոր հաշվիչները փնթի լարանցումներով տեղադրվեցին մի տեղ, բնակիչների աչքից հեռու ու հիմնականում անհասանելի…

Հաշվիչների ցուցումները միայնակ` առանց քաղաքացու մասնակցության, գրում է «հոսանքի ձյաձյան»  ու ինչ թիվ ասես կարող է նկարել, ինչ կեղծիք ասես կարող է կատարել…

Կարծես սա ևս ոչ մեկին չի հուզում, մտահոգում ու ոչ մեկն այս ուղղությամբ չի բարձրաձայնում:

Եվ ինչու՞ 6,93, ինչու՞ ոչ 6 կամ 7… էլ ու՞մ են պետք այդ էժանագին աչքակապությունները…Չնայած ինչու՞ էժան, ինչքա՞ն լումաներ են դառնալու տասնյակ հազարավոր դոլարներ…Կարո՞ղ եք պատկերացնել, իհարկե ոչ…Կարող է ե՞ս եմ սխալ, այդ դեպքում կներեք…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more