▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ-ի վերաբերյալ ատենախոսությունը մերժե՞լ են

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին տնտեսագիտության դոկտորի վկայական չի տալիս. 

«ԲՈՀ-ի աշխատակցից ստացա գրություն, համաձայն որի պետք է կրկնակի քննարկում կատարվի: Ես բողոքարկեցի Կրթության և գիտության նախարարություն՝ որոշումն անվավեր ճանաչելու նպատակով, քանի որ իրական փորձաքննություն չի եղել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝  ԲՈՀ-ի նախագահը երեք անգամ դիմել է համալսարանին՝ կրկնակի պաշտպանություն կազմակերպելու հարցով, իսկ  երկու օր առաջ համալսարանի խորհուրդը հաստատել է նախկին որոշումը՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան շնորհելու վերաբերյալ, սակայն վկայականը դեռ չեն տվել:

«Դիմել եմ ԲՈՀ՝ ասելով.տվե՛ք ինձ իմ վկայականը: Ստացել եմ իրավական առումով անգրագետ պատասխան»,-հայտնեց տնտեսագետը:

Ավելին, Աշոտ  Եղիազարյանը նախորդ տարվա ամսաթվով  վկայականը ստանալու համար դիմել է վարչական դատարան:

«Կան կասկածներ, որ դատական համակարգը ԲՈՀ-ին առնչվող գործերը աշխատում է չընդունել: Միակ մարմինը, որ օբյեկտիվ գնահատական է տվել՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որն առաջարկել է ԿԳՆ-ին՝ ընդունել այն փաստը, որ կրթության և գիտության աշխատակիցների գործունեությամբ ու անգործությամբ խախտվել են իմ իրավունքները»,-նշեց Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ կա մենաշնորհ, ինչն արատավոր երևույթներ է ստեղծում կրթության ոլորտում:

«Մեր երկրում լսել եմ, որ դոկտորի աստիճան կարելի է ստանալ նաև գումարով, որը  5000-10.000 դոլար է կազմում»,-ասաց նա:

Իր հանդեպ նման կերպ վարվելու պատճառը տնտեսագետը  նաև կապում է իր ատենախոսության թեմայի հետ, որտեղ քննադատության է ենթարկել Եվրասիական տնտեսական միությունը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more