Շատ հայտնի և տարածված խոսքեր կան՝ Ռուսաստանը փրկել է հայերին.. այդպես են մեզ սովորեցրել դպրոցում՝ սովետական տարիներին: Իմաստը հետևյալն էր՝ 600 տարի չունենք պետականություն և թուրքերն ու պարսիկները զօր ու գիշեր հայերին մորթում էին:
Սկսենք նրանից, որ ոչխարը դա ասողնա, մեզ չեն մորթել, հետո, մինչև ռուսների տարածաշրջանում հայտնվելը, հայերին, որպես ազգ կոտորելու ծրագիր ես ճիշտն ասած, պատմական հանրամատչելի աղբյուրներում չեմ տեսել: Ես պատմաբան չեմ, և հիմա էլ պատմական վերլուծություն չեմ անելու, բայց շնորհակալ կլինեմ, եթե մեկը պատճառաբանված և հիմնավորված ինձ կհակաճառի:
Իմ իմանալով՝ 1828 թվականին ռուսները ստեղծեցին Հայկական մարզ, այնուհետև մի քանի տարի անց այն լուծարեցին: Ինչու՞: Թբիլիսին որպես քաղաք զարգացվեց, իսկ Երևանը կամ Ալեքսանդրոպոլը /Գյումրին՝ ոչ: Ինչ՞ու: Բռնագրավվեց Հայոց եկեղեցու գույքը: Ինչու՞: Հրահրվեցին հայ-թաթարական բախումները: Ինչ՞ու: 1915թ. գարնանը՝ Ցեղասպանության ընթացքում ռուսական զորքերը չշարժվեցին առաջ: Ինչո՞ւ: Կնքվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և Արևմտյան Հայաստանը հանձնվեց թուրքերին: Ինչո՞ւ: Կործանվեց անկախ Հայաստանը: Ինչո՞ւ: Լեռնային Ղարաբաղում վերացվեց Սահմանադրությամբ նախատեսված իշխանությունը: Ինչ՞ու: Գետաշենը և Մարտունաշենը գրավեցին ու հանձնեցին ազերիներին: Ինչ՞ու: Զոռով տարան մեզ ԵՏՄ: Ինչ՞ու: Սպանեցին Գարեգին Նժդեհին: Ինչ՞ու.. և այսպիսի բազմաթիվ ինչուներ:
Ինձ չի հետաքրքրում այդ երկրի ներքին իրավիճակը, ես հարցնում եմ նրանց, ովքեր հավատում են, որ Ռուսաստանը փրկել է հայերին՝ ԻՆՉ՞ՈՒ: Եթե պատճառաբանությունները կլինեն զուտ ներռուսական պրոբլեմները, ապա ընդունեք, եթե վաղը ռուսները մեզ օկուպացնեն, տարհանեն ղազախական տափաստաններ, ապա գլխիկոր պետք է ընդունեք նաև դա...
Իմ գամփռ շունը, երբ իրեն լավ չի պահում, ծեծ է ուտում, ես, իհարկե, շատ եմ սիրում իմ շանը, բայց կարգապահության հարցերում, հաստատ չեմ մտածում իրա <կարծիքի> մասին, իսկ եթե հանկարծ վնասի իմ երեխաներին, ապա կսատկացնեմ, առանց կասկածելու:
Վատ օրինակ է, բայց նրանք, ովքեր մտածում են, որ Ռուսաստանը մեզ իբր փրկել է, թող այն անուշադրության չմատնեն: