▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե քո հոգին ու սիրտը ռուսական է, ուրեմն դու այլ պետության քաղաքական կյանքում անելիք չունես

Արա Աբրահամյանի մասին երբեք վատ բան չեմ խոսել, ասեմ ավելին՝ միշտ ցանկացել եմ, որ մերոնք դրսում ավելի շատ հաջողեն, ավելի շատ փող ու ազդեցություն ունենան, ինչը անկասկած կօգնի մեր երկրին, մեր հայրենակիցներին: Բայց այն, ինչ այսօր ասաց Արա Աբրահամյանը, ինձ շատ զարմացրեց, եթե չասեմ զայրացրեց.

Մարդ, ով Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացրել ու ասում է, որ Պուտինը միշտ ճիշտը է, նշանակում է, որ այս մարդը իր ներսում շարունակում է մնալ ռուսահպատակ հոգով ու սրտով, իսկ եթե քո հոգին ու սիրտը ռուսական է, ուրեմն դու այլ պետության քաղաքական կյանքում անելիք չունես: Ամեն մարդու իրավունքն է, ինչ որ պետությանը կամ անհատին տալ իր հոգին ու սիրտը, բայց եթե մեկին տվել ես, ապա մյուսին սեր խոստովանելը շատ արհեստական է, որոշակի դեպքերում էլ՝ չարամտություն:

Ենթադրենք, Արա Աբրահամյանի ստեղծած քաղաքական ուժը անցնում է խորհրդարան և օրակարգում է հայտնվում Ռուսաստանի շահերից բխող, բայց մեր պետական ու ազգային շահերին չհամընկնող մի նախագիծ, այդ դեպքում, ըստ Աբրահամյանի հայտնած տրամաբանության, նրանք պետք է պաշտպանեն Ռուսաստանի շահը: Ես խոսում եմ պետական մտածողության մասին, որ մարդը պետք է գիտակցի, որ Հայաստանը սուրբ երկիր է ու եթե ուզում ես լավ բան անել, պետք է հոգիդ ու սիրտդ Հայաստանինը լինի, այլ ոչ թե լեզուդ, կամ բիզնես հետաքրքրություններդ:

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more