▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պատգամավորին կողքից, դեմից, հետևից հարվածում են, ինչո՞ւ ոստիկանություն բերման ենթարկվածին չծեծեն

Ազգայիին ժողովում հայտարարությունների ժամին պատգամավորները չշրջանցեցին Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները:

Դեպքին անդրադառնալով՝ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ՀՀ-ն երկար ճանապարհ է անցել մինչև որ բացառել է իրավապահ համակարգում բռնությունը, ծեծը և խոշտանգումը:

«Այն, ինչ կատարվում է վերջին զարգացումներում, մենք մտավախություններ ունենք, որ կվերադառնանք նորից հին տաշտակին»:

Պատգամավորը կարևորեց ոստիկանական համակարգում բարեփոխումների, ինչպես նաև համերաշխության անհրաժեշտությունը:

«Եթե օրինակ՝ իշխանական պատգամավորները կարող են ընդդիմադիր պատգամավորին նիստերի դահլիճում հարվածել կողքից, հետևից, ապա ինչո՞ւ չէ՝ ոստիկանությունում էլ կարող են բերման ենթարկված քաղաքացուն հարվածել»:

Սամսոնյանը ոստիկանությանը հորդորեց չտրվել երկրում, իր խոսքով, լեգիտիմացված բռնության երևույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more