▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Փաշինյանը մնաց իշխանության, մենք տեսնելու ենք նաև նրա այցը Բաքվի շահիդների պուրակ»

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, մենք տեսնելու ենք նաև նրա այցը Բաքվի շահիդների պուրակ, որտեղ նա հարգանքի տուրք է մատուցելու բոլոր պատերազմներում զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակին։

Հնարավոր է, որ Ալեն Սիմոնյանը հաջողացնի և մեկ ոտք շուտ գնա այնտեղ՝ Նիկոլ Փաշինյանից առաջ»։

Մեկ այլ գրառման մեջ էլ՝ Էդգար Ղազարյանը նշում է․ 

ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Կամո Ցուցուլյանը չի պատվում ՀՀ պետական օրհներգը հնչելու ժամանակ։ Հավանաբար, նրա համար պատվարժան է Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգը, որը հնչեցնելուց նա ոչ միայն պատրաստ կլինի պատիվ տալ, այլև, մի գուցե, նաև ծնկի իջնել։

 

Կարդացեք նաև՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումը՝ կից տեսանյութով․ «Պետության վախճանը.
ՀՀ պաշտպանության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը հրապարակել է մի տեսանյութ, որով Հայկական բանակի զինվորները լուռ ու տխուր ծալում են ՀՀ պետական դրոշը։ Ակնհայտ է այդ տեսանյութի խորհուրդը․ պետություն այլևս չկա, զինվորները ոչ թե պաշտպանում են պետությունը, այլ իրենց ձեռքով վերացնում են այն, դրոշը ոչ թե ծածանվում է, այլև ծալվում և վերացվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more