«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս պատուհասը զեկուցել ա, որ ՀՀ բյուջեի եկամուտները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել են 120 մլրդ դրամով: Բացում ես վիճվարչության տվյալներն ու տեսնում, որ էդ սրիկաները էլի կեղծ թվեր են զեկուցել «սիրելի վարչապետին»: Պարզվում է` 2024-ի 1-ին եռամսյակում հավաքվել է 525 մլրդ դրամ, իսկ 2025-ի 1-ին եռամսյակում՝ 597 մլրդ: Սա իհարկե մի երևելի դրվագ չի, ոչ առաջին սուտն ա, ոչ` վերջին, ոչ էլ ամենազարհուրելին: Խնդիրը նրանում ա, որ նույնիսկ այս` բավականին համեստ ցուցանիշներն ապահովելու համար ֆինանսա-հարկային կառույցները ստիպված են ամեն ամիս մի ինչ-որ նոր աճպարարություն հորինել: Վերջին ամիսներին հանքերից և այլ տնտեսվարողներից կանխավճարներ էին կորզել, որ գոնե մի փոքր մեղմեն բյուջեի ճեղքվածքը, իսկ հիմա, երբ այդ կանխավճարներն էլ լափեցին, պրծան, ստիպված շինարարներին համատարած ավարտական ակտեր են շնորհում (երբեմն նույնիսկ կաշառք էլ չեն պահանջում): Այս մարտ ամսին տվել են 3 անգամ ավելի շատ տարածքի ավարտական ակտ, քան նախորդ տարվա մարտին: Պատճառն էլ այն է, որ շինարարությունից գոյացած հարկերը բյուջե են մուծվում միայն ավարտական ակտը տրամադրելուց հետո: Ստացվում է, որ միայն մարտին 143 հազար քառակուսի մետր բնակելի տարածք է հանձնվել շահագործման, որոնց մի մասն անշուշտ արդեն վաճառված է, բայց մի ստվար զանգված էլ դեռ վաճառված չէ: |
Չվաճառված բնակարանները կամ պիտի վաճառես, կամ պիտի վարձով տաս, որ անիմաստ գույքահարկ չֆռա վրեդ: Քանի որ բնակարանների քանակը շատ ավելի շատ է, քան բնակչության աճի թիվը, շուկան գերհագենում է: Սրա արդյունքում էլ անշարժ գույքի շուկայում անկումը նոր թափ է հավաքում: Մարդիկ ստիված մեծ զեղչեր են անում, որ ազատվեն տարածքներից: Բայց արի ու տես, որ շուկան միևնույն է չի արձագանքում այդ զեղչերին: Կադաստրի տվյալներով բոլոր տեսակի գործարքները կտրուկ նվազում են, իսկ ամենաշատը նվազում են հենց վարձակալության գործարքները: Սա իհարկե բերելու է էլ ավելի մեծ զեղչերի: Իսկ հետո սկսելու է կինոն... սնանկություններ, խաբված գնորդներ, անտուն մնացած մարդիկ ու տրաքող բանկեր:
Նենց որ, եթե վաճառքի գույք ունեք, լավ կլինի արագ ազատվեք` թեկուզ 50-60% զեղչով, որովհետև հետո դա էլ չեք ստանա, իսկ եթե ուզում եք տուն գնել՝ մի 7-8 ամիս սպասեք ու ջրի գնով կվերցնեք: Ավանդ ունեցողներին խորհուրդ կտամ մտնեք ձեր բանկի կայք և ուսումնասիրեք իրենց վարկային պորտֆելները, եթե Նիկոլական վարկերի հանրագումարը (այսինքն՝ շինարարություն, հիպոթեկ, սպառողական) ավելին է, քան ընդհանուր պորտֆելի 40%-ը, լավ կլինի էդ բանկում փող չպահեք»: