▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նրանք ահաբեկիչ են, ուրեմն մենք բոլորս ենք ահաբեկիչ. Մկրտիչ Արզումանյան

«Այս հայորդիներին մենք պարտական ենք կյանքով, որովհետև, երբ եկավ ժամանակը, նրանք չմտածեցին անգամ իրենց կյանքի մասին և կույր աչքով գնացին ու կռվեցին… Կռվեցին, որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ։ Իսկ այժմ նրանք կռիվ են տալիս, որ հայը ծնվի իր հայրենիքում ` Հայաստանում… Որ հայը ծնվի ու ապրի Հայաստանում արժանապատիվ կյանքով, այնպիսի կյանքով, ինչպիսին արժանի է տառապանք տեսած ազգը։ Նրանք մեր հերոսներն են և եթե նրանցից մեկին անգամ մի բան պատահի, ուրեմն ամոթ մեզ...Եթե նրանք ահաբեկիչ են ,ուրեմն մենք բոլորս ենք ահաբեկիչ»,-գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռեր խմբի  անդամներից երկուսի՝  Պավլիկ Մանուկյանի և Արայիկ Խանդոյանի լուսանկարները: 

Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը՝ Վիգեն Մնոյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more