«Մարդիկ, իրենց զրկելով, երկու կոպեկի ապրանք են վաճառում, եկել, ասում են՝ ոչ թե եկամտի 10%-ը պետք է տաս, այլ շրջանառության. խելքի մոտիկ չի դա։ Ստացվում է՝ ոչ թե օգուտի 10%-ը պետք է տանք, այլ ամբողջ ապրանքի գումարի»,- ասում է շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողը։ Այն, որ Փաշինյանը հայտնել էր թե 6-ամսյա անցումային շրջան է սահմանվում և «ինչքան 5%-ից ավելի հարկ կգոյանա, ամբողջ գումարը կվերադարձվի տնտեսվարողներին», ակցիայի մասնակիցների համար հուսալի խոստում չէ․ «Ես չեմ հավատում իր ոչ մի բառին։ Ինքը խոսում է մի բան, երկու ասմիս հետո հրաժարվում է ասածից, թե բա՝ էդպիսի բան եմ ասե՞լ։ Ի՞նչն է 6 ամիս հետո վերադարձնելու, վաղը մենք կարո՞ղ ենք նման բան ասել, կասի՝ ես այդպես չեմ ասել։ Պահանջում ենք առանց փաստաթղթավորման շրջհարկը դարձնել 1%։ Թե նրանք 50/50 էին մտնում, սրանք 90/10 են մտնում»,- ասաց տնտեսվարողը։ *** |
«Կառավարության որոշումը չի գոհացնում։ Նախ դա վերաբերվում էր հունվարի 1-ով գրանցվածներին, ով գույքագրել է ապրանքը, իսկ նման մարդ գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, համաձայն որի՝ նրանց 6-ամսյա անցումային շրջան է հատկացվել․ «Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է, պարզապես իմացան, որ այսօր ավելի մեծ հավաք պետք է լիներ, ստերով մեր հավաքը փորձեցին տապալել։ Սայթերով տարածում են, թե մեզ ընդառաջել են, բաց սուտ է։ Ոչ մի հետաձգում չկա, օրենքի քննարկում չկա։ Մեր խնդիրը ընդհանրապես չի լուծվել։ Այսօր գործարարաների օրն է, մենք գործադուլի ենք դուրս գալիս՝ կառավարության անպատասխանատու պահվածքի պատճառով»,- ասաց տնտեսվարողը՝ հայտնելով, որ մարզերում ևս այսօր բողոքի ակցիաներ են իրականացվելու։ «Մարդ պետք է ստի ինստիտուտ ավարտած լինի, որ մեր կառավարությանը կարողանա հակադարձել»,- ասաց տնտեսվարողը։ |
«Եթե նրանք 50/50 էին մտնում, սրանք՝ 90/10 են մտնում»․ տնտեսվարող
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more