▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նախարար Հասմիկ Պողոսյանն ունի, օլիգարխ պատգամավորը կունենա ու կունենա

 

Վերջերս տարբեր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հերթական ձեռքբերումն Իտալիայում է՝ անշարժ գույքի տեսքով: Սրան ի պատասխան՝ պատգամավորը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, թե լրագրողներից նեղացել է, որ գրում են, թե ինքն իբր Իտալիայում տուն է գնել:  Հարցին էլ, թե չեք գնել, պատախանել էր. «Չէ, ընդեղ ուրիշ բան ա եղել»: «Ասե՞լ եմ չէ, ինձ պալիտիկայից հարցեր տվեք»:
Այն, որ օլիգարխ պատգամավորի հերթական ձեռքբերումը տան տեսքով կարող է լինել եվրոպական ցանկացած երկրում, այդ թվում նաև Իտալիայում, անգամ զարմանալի էլ չէ այն ֆոնին, որ Իտալիայում տուն ունենալու հնարավորություն ունի ենթադրաբար աշխատավարձով ապրող մեր մշակույթի նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մեր ամենաերկարակյաց նախարարուհին Իտալիա ուղարկեց առաջին ամուսնությունից ծնված իր որդուն, նրա համար բնակարանային հրաշալի պայմաններ ստեղծեց, ապա մեկնեց Իտալիա եւ այնտեղ հարսանիք արեց: 

Վերջերս մամուլում լուր էր տարածվել, ըստ որի  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հերթական ձեռքբերումն Իտալիայում է՝ անշարժ գույքի տեսքով:

Իր նոր ձեռքբերման մասին լուրին ի պատասխան՝ պատգամավորը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, թե լրագրողներից նեղացել է, որ գրում են, թե ինքն իբր Իտալիայում տուն է գնել:  Հարցին էլ, թե՝ չե՞ք գնել, պատախանել էր. «Չէ, ընդեղ ուրիշ բան ա եղել»: 

Այն, որ օլիգարխ պատգամավորի հերթական ձեռքբերումը՝ տան տեսքով կարող է լինել նաև արտերկրում՝ զարմանալի չէ, քանի որ այսօր մեր փոքրիկ հանրապետությունում շատ քիչ բիզնեսներ են մնացել, որոնք չեն կապվում Ալեքսանյանի ընտանիքի հետ: Թե ինչ եղանակներով է նա իր գումարները վաստակել և օլիգարխ դարձել՝ դա արդեն հարցի մյուս՝ ցավալի կողմն է:

Իսկ թե ի՞նչ միջոցներով է Իտալիայում բնակարան ձեռք բերել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով նաև, ըստ ասեկոսեների,  այնտեղ կազմակերպել էր իր տղայի հարսանեկան արարողությունը, հայտնի չէ:

Հարկ է նշել, որ նախարարը ժամանակին հայտնել էր, թե  ինքը կողմնակի եկամուտ կամ որևէ  բիզնես չունի, ավելին, անգամ նշել էր, որ իր ընտանիքը մասնավոր մեքենա չունի: Զարմանալին այն է, որ մեր երկրում աշխատավարձով ապրող մարդիկ լավագույն դեպքում ապրում են միջին պայմաններում, եթե չասենք, որ շատերը պարզապես գոյատևում են, իսկ նախարարի թույլ տված շռայլությունը նման պարագայում, իսկապես, ապշեցուցիչ է:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more