Շտապ, Հայստանում վաճառվող բենզինի գինը կախված է միմիայն ռնգեղջյուրի եղունգից ստացվող նյութի գներից
Մենակ մեր դառմաեդ պաշտոնյան հանգիստ կարող է հայտարարել, որ, եթե անգամ նավթի գինը ամբողջ ածխարհում հավասարվի 1 դրամի, միևնույն է բենզինի գինը Հայաստանում 400 դրամից չի իջնելու, որովհետև բենզինի գնի վրա մեր մոտ ազդում է ամեն բան, բայց ոչ երբեք նավթի միջազգային գինը: Ասեմ ավելին՝ մեր մոտ վաճառվող բենզինի տեսակարար կշռի մեջ նավթ բացարձակ գոյություն չունի: Մեր մոտ վաճառվող բենզինի վրա բացառապես ազդում է միայն ռնգեղջյուրի եղունգի հալման արդյունքում ստացված հեղուկի միջազգային գինը, որը երբեք չի իջնում:
Նույն դառմաեդ պաշտոնյան վաղը խոստանոմ է սենսացիոն բացահայտումներ հրապարակել նաև հացի գնի վերաբերյալ: Ողջ աշխարհում ալյուրի գինը կտրուկ նվազում է, իսկ մեր մոտ հացի գնի փոխարեն կտրուկ նվազում է միայն նրա քաշը: Վաղը կպարզենք, թե հացի մեջ ալյուրի տեսակարար կշիռը որքան է կազմում: