▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մի քանի տեսախցիկ լիներ որոշ բարերարների աշխատավայրերում, կտեսնեիք, թե ինչ «պոռնիկներ են» դրանք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Տարիներ առաջ մի գործ ունեի, երբ կինը մեղադրում էր իր ղեկավարին սեռական ոտնձգությունների համար, ավելին նա անգամ պատրել էր իր շորը, ներկայացնելով այն որպես ապացույց: Ամենահետաքրքիրն այն էր, որ աշխատողներից մեկը, որը ձայնն երբեք չէր լսվում հանկարծ որոշել էր դառնալ աշխատողների պաշտպան և ամեն տեղ հայտարարում էր իրենց ղեկավարի ոչ բարոյական պատկերի մասին (իրականում իրեն պաշտոնն էր հետաքրքրում):

Ամբողջ պատմությունն ավարտեց նրանով, որ ղեկավարը ներկայացրեց տեսաձայնագրություն, թե ինչպես է շանտաժ անում այդ կինը իրեն և ինչպես է նույն այդ կինը պատրում իր վրայից հագուստը: Ղեկավարն այնքան բարոյական մարդ էր, որ ամենինչ արեց այդ «կինը» չենթարկվի քրեական պատասխանատվության (արտասահմանցի էր):

Երբ ես հարցրեցի նույն «աշխատողին», թե ինչ էր նա իր ղեկավարի վրա «շառ» անում ու «մուտիլովկեք» տարածում, վերջինս առանց վարանելու պատասխանեց. «որպեսզի իմ նման ազնիվ մարդիկ ևս գնահատվեն»: Մեկ մեկ մտածում եմ, եթե չլիներ այդ տեսագրությունը, ինչպես կդասավորվեր ղեկավարի, կեղծ կնոջ և ազնիվ աշխատակցի ճակատագիրը և ինչպես իրենք կներկայացնեին իրենց նույն կոլեկտիվի անդամներին: Եթե մի քանի տեսախցիկ լիներ որոշ բարերարների աշխատավայրերում, ապա կտեսնեիք, թե ինչ «պոռնիկներ են» դրանք, որոնք իրենց ներկայացնում են, որպես մեր հասարակության համար մտահոգիչ անձնավորություններ:

Նիկոլայ Բաղդասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more