▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք չուզենայինք, ԱՄՆ-ը չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյան

«Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այլն: Այս կենտեքստում կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության նկատմամբ խորհրդարանական մեծամասնության ու կառավարության վերաբերմունք»:

Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին,  խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով,

որ 2018-21 թվականներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-ից 18-ին 20 այդպիսի.

«3 տարվա մեջ արվել է նախորդ 10 տարվա արածի 45-50 տոկոսը: Տեղի է ունեցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր ու շրջադարձային իրադարություններից մեկը: ԱՄՆ վերին ու ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այն ընդունվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի, դա միանշանակ տեղի կունենար, ինչպես տեղի է ունեցել»,- ասել է նա՝ հայտարարելով, որ իրենց թրքասիրության մեջ մեղադրողները ԱՄՆ-ին համոզել են չընդունել ցեղասպանությունը՝ հղում անելով համացանցում տարածված ինչ-որ տեղեկությունների:

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերում արեց իր կառավարության մասին խոսելիս

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more