▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կրկնություն լինի, դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը.Բորդյուժան՝ ղարաբաղյան հակամարտության մասին

Այսօր ամենակարեւորը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն ապահովելն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի:

Այս մասին ապրիլի 26-ին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանաատվության գոտում անվտանգության ապահովման համար: «Եթե կրկնություն լինի, կգա մի պահ, երբ մենք կդիտակենք դիմակայության ուղիղ ու ակտիվ զինում, ինչը «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտությունում շատ պետություններ կներգրավվեն, ինչը կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր ամենակարեւորը այնտեղ խաղաղության ապահովումն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես չէի ցանկանա, որ նման բան լիներ»,- հայտնել է Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more