Եթե կերել ես ասֆալտը՝ ազգափրկիչ լալահառաչ ճամարտակություններդ գրոշի արժեք չունեն․ Հայկ Կոնջորյան
Այսօր՝ մայիսի 7-ին, շարունակվում է ԱԺ հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ այսօր վստահությունը վերականգնված է, իսկ վստահության ծովահենները` մերժված:
«Այժմ մոլախոտերի և փշերի մեջ խեղդված շիբերը նորերով փոխարինելու ժամանակն է, և այգեպանի փոցխը արմատախիլ է անելու նորանոր փշերի արմատներ»,- պատկերավոր համեմատություններ է կատարում պատգամավորը:
Խոսելով ճանապարհաշինության մասին` Կոնջորյանն ասաց. «Եթե դու անում ես այդ ներդրումը, ուրեմն ունես ապագայի երազանք, եթե չես արել, եթե կերել ես ասֆալտը, ապա հարվածել ես զինվորին, գործարարին, բժշկին, գողացել ես ազգիդ ապագան, լափել ես սեփական ժողովրդիդ երազանքը, և ուրեմն այսօր ազգափրկիչ լալահառաչ ճամարտակություններդ գրոշի արժեք չունեն»:
«Եկել է զատելու լավ պտուղը վատից. սա ես համարում եմ կառավարության ծրագրի գալիք տարվա առաջնահերթություններից մեկը»,- ամփոփեց Հայկ կոնջորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: