«Եթե ժողովուրդը ճիշտ է, ապա դու հիմա ի՞նչ գործ ունես Նիկոլի «հաստ աղիքում»»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի շնորհիվ ԱԺ֊ում հայտնված այս նիկոլական գրչակը խոսում է «ժողովրդի կողմից իրավիճակը ճիշտ գնահատելու» մասին։
Ա՛յ ողորմելի, եթե ժողովուրդը ճիշտ է, ապա դու հիմա ի՞նչ գործ ունես Նիկոլի «հաստ աղիքում» ու դավաճանելով ժողովրդին չհրաժարվեցիր ընդդիմադիրի մանդատիցդ։ Ժողովուրդը քո նման դավաճանին որպես ընդդիմադիր էր ընտրել, այլ ոչ թե որպես Նիկոլի սազանդար... Դավաճանելով ընդդիմությանը՝ չհրաժարվեցիր մանդատիցդ` դավաճանելով նաև քեզ ընտրողներին...
Ա՛յ ողորմելի, այդ նույն ժողովուրդը Գերմանիայում և Իտալիայում ճիշտ գնահատելո՞վ ընտրեցին ֆաշիստներին, ովքեր դարձան պատուհաս նրանց գլխին... ՆինոլԴ էլ խաբելով ժողջանին եկավ իշխանության ու․․․
Գոնե ամոթ ունեցիր ու պապանձվիր»։
***
«Գոնե մի անգամ փակ քննարկում արե՞լ ենք՝ հարցնելով մենք ինքներս մեզ, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները էն մակարդակի՞ են ոնց որ Իսրայել-Ամերիկա հարաբերությունները, երկրորդ հարցը տվե՞լ ենք, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը և ռազմական ուժը համարժեք է Ռուսաստանին կամ Թուրքիային, երրորդ՝ Արցախի և արևմուտքի հարաբերությունները նույնակա՞ն են, ոնց որ արևմուտք-Կոսովո հարաբերությունները»,- Հ1-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ առաջարկելով քաղաքական էլիտային՝ ընտրություններից առաջ պատասխանել այս հարցերին։ «Բա եթե այս հարցերը չենք քննարկել, մենք ինչո՞վ ենք զբաղվել, թե՞ ասել ենք դա մեր ինչ գործն է մեր եղբայրները ոնց որոշեն»,-ասել է Նազարյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն ավելի ճիշտ է գնահատում իրավիճակը, քան քաղաքական էլիտան։ «Ով մինչև ընտրություններ չհասկանա, որ աշխարհը փոխվել է, քաղաքական դաշտում անելիք չունի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet