▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանությունը նոր գլավլիտի ինստիտուտ սահմանելու խնդիր չունի՝ պետք է նախագիծը հանվի շրջանառությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր ելույթը խորհրդարանի նիստում ու գրել է․

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ըստ իս նախագծի մի շարք դրույթներ կարող են խոսքի ազատության սահմանափակումների տարրեր պարունակել: Հարց է առաջանում` ինչո՞ւ նախագիծը չուղարկվեց միջազգային փորձաքննության, մանավանդ որ լրագրողական կազմակերպությունները դա էին պահանջում: Եթե իրականում իշխանությունը նոր գլավլիտի ինստիտուտ սահմանելու խնդիր չունի, ապա պետք է նախագիծը հանվի շրջանառությունից, ուղարկվի միջազգային փորձաքննության և հետո նոր միայն լրամշակվելուց հետո բերվի խորհրդարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more