▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանության ներսում կան խելամիտ մարդիկ, պետք է կանգնացնեն այս խելահեղությունը և պատժեն մեղավորներին

«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ես «Սասնա Ծռերի» համակիրը չեմ, ու համարում եմ, որ ցանկացած բռնություն ի վերջո ծնում է մեկ այլ բռնություն, և չի կարող լուծում տալ մեր երկրի և ազգի առաջ կանգնած խնդիրներին։ Բայց եթե Արա Խանդոյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը ճիշտ են, ապա այն իրականացնողները, և իրականացնողներին ոգեշնչողները, պարզապես ողորմելի վախկոտներ ու տխմարներ են, ու իրենց գործողություններով ծնում եմ բռնության նոր ալիք, որը իրենցից շատերին կարող է սրբել այս անգամ։

Եթե իշխանության ներսում կան խելամիտ մարդիկ, պետք է կանգնացնեն այս խելահեղությունը, և պատժեն մեղավորներին։ Մեր ժողովուրդը իր հիմնական մասով օրինապահ է և պատրաստ է ենթարկվել օրենքին և այն ներկայացնող պաշտոնյային, եթե այդ օրենքը գործում է հավասարապես բոլորի համար։ Սակայն եթե պաշտոնական դիրքը օգտագործվում է նույն այդ օրենքը բռնաբարելու և քաղաքական հակառակորդների հետ ուժային հաշվեհարդար տեսնելու համար, այլևս չի լինի մեր կյանքում ոչ օրենք, ոչ էլ օրենքի անունից գործող լեգիտիմ պաշտոնյա։ Կուզեի սխալվել, և այդ օրը երբեք չտեսնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more